Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Ինչպես է մարդկությունը սովորել ատամ մաքրել

Ինչպես է մարդկությունը սովորել ատամ մաքրել

Մարդկության ողջ պատմության ընթացքում ատամների ու լնդերի առողջությունը կապվել է բերանի խոռոչի հիգիենայի հետ: Հավանաբար ատամների խնամքի առաջին հարմարանքը պետք է համարել  հնագույն Էրթրուրիայի ու Եգիպտոսի դամբարաններում հայտնաբերված ծառի ճյուղերը, որոնցով հեռացվում էր ատամնանստվածքը:

Առաջին հատուկ պատրաստված ոսկյա ատամփորիչը հայտնաբերվել է Շումերում ու թվագրված է մ.թ.ա. 3000 թ:

Ասորական հնագույն բժշկական տեքստում նկարագրված է, թե ինչպես կարելի է  ցուցամատին կտոր փաթաթել ու ատամները մաքրել: Իսկ մ.թ.ա. արդեն I հազարամյակում սկսել են ատամի փոշի օգտագործել, որը պատրաստված էր չեչաքարից ու բնական թթուներից (գինու քացախ կամ գինեթթու):

Բերանի խոռոչի հիգիենան  կանոնավոր բնույթ է ստանում Հին Հունաստանում:  Իսկ երբ Հունաստանը դառնում է Հռոմի գավառը, բերանի խոռոչի խնամքը դառնում է պարտադիր:

Արաբական աշխարհում հիգիենա հասկացությունը  Մուհամեդի անվան հետ (մոտ 570 թ) է կապվում: Իսլամը սովորեցրել է հետևել ոչ միայն մտքի, այլև մարմնի մաքրությանը:

Բերանի խոռոչի հիգիենան հինդուսներին էլ է հատուկ եղել, քանի որ բերանը համարվում էր մարմին տանող դարպաս, ուստի այն պետք է բացարձակ մաքրության մեջ պահվեր:

Ճապոնական կղզիների բնակիչներին ատամի խոզանակին ու լարանին ծանոթացրել են բուդդայական հոգևորականները, որոնց կրոնը պահանջում է  մաքրել ատամներն ու լեզուն  ամեն առավոտ` աղոթքից առաջ: Ճապոնական «սամուրայի կոդեքսը» բոլոր մարտիկներին կարգադրում էր մաքրել ատամներն ուտելուց հետո թփերից պոկված   թրջած ճյուղերով:

Եվրոպայում 1363-ին հայտնվել է Գի դը Շոլիակի գիրքը` «Վիրաբուժական արվեստի սկիզբը», որում մի առանձին գլուխ նվիրված էր բերանի խոռոչի հիգիենային: Այն բաղկացած էր 6 կանոնից, որոնցից մեկը ենթադրում էր ատամների մաքրությունը մեղրով, տաք աղով և քիչ քանակությամբ քացախով: Գի դը Շոլիակը համոզված էր, որ առողջ ատամները բարերար ազդեցություն են ունենում մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա: Ատամների քայքայման դեմ նա  առաջարկել է նուռով, վայրի ձիթապտղով ու այլ բույսերով ողողումները,  խորհուրդ է տվել պարբերաբար հեռացնել ատամնաքարերը:

Ատամի խոզանակի վերաբերյալ առաջին հիշատակումները եվրոպական գրականության մեջ հանդիպում են 1675-ին: Առաջին ատամնափոշիները պատրաստվում էին դեղատներում, հատուկ դեղատոմսերով, ապա արդյունաբերական արտադրություն մտան: Այդ փոշիների հիմքում կավիճ էր ու մագնիումի կարբոնատ:Դրանց ավելացվում էին մանրացված կամ տրորված դեղաբույսեր (եղեսպակ, դարչին ու մանուշակ):

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

milen

06.02.2012

isk sodan vnasume te voch se lselem vor sodan spitakecnume atamner@.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ